Մինչև 2026 թվականի հունվարի վերջը ևս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտարարել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից։
Գիշերը Ռուսաստանից Հայաստան է ժամանել ցորենի առաջին խմբաքանակը։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի տեղափոխումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։
ՀԿԵ-ի «Դալարիկ» կայարան կհասցվի տասնհինգ հացահատիկային տանկեր։
Տրանսպորտի նախարարությունից ընդգծել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերականգնման շնորհիվ․ «90-ականներից ի վեր՝ սա նման փոխադրումների առաջին դեպքն է», – եզրափակել են ՌԴ գերատեսչությունում:

