TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը տրանսպորտային միջանցք է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարեւոր տարածաշրջանով։ Այն նախատեսված է Կասպից ծովով առեւտրային ակտիվության աճը եւ Կենտրոնական Ասիայի երկրների զարգացումը խթանելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը C5+1 հանդիպման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ երթուղու իրականացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատմական համաձայնագրի շնորհիվ։
«Այդ պատմական համաձայնագիրը նաեւ նախատեսում է նոր «Թրամփի երթուղի» ստեղծել։ Դա հրաշալի է։ Նրանք (Ադրբեջանը եւ Հայաստանը) այն անվանել են իմ պատվին, եւ ես իսկապես գնահատում եմ դա։ Դա իսկապես մեծ նվաճում է։ Թրամփի նոր երթուղին միջազգային խաղաղության տանող ճանապարհ է։ Այն անցնում է տնտեսապես կարեւոր տարածաշրջանով եւ կխթանի առեւտուրը Կասպից ծովով՝ օգնելով Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Վստահ եմ, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կկարողանա օգտվել խաղաղության ընձեռած հնարավորություններից»,- նշել է Թրամփը։

