Այս տարվա նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվել են հնարավորինս արագ՝ Ադրբեջանով և Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային երթուղով, նշված է Ռուսաստանի արտգործ նախարարության հայտարարությն մեջ:
Առաջին խմբաքանակը ժամանել է այս տարվա նոյեմբերի 6-ի գիշերը։ Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր է դարձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։
Հարավային Կովկասի՝ վերը նշված հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Սակայն Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս պիտի դիմանան ժամանակի փորձությանը։

