Ուկրաինայի հետ հակամարտությունը կավարտվի, երբ Ռուսաստանը հասնի իր բոլոր սկզբնական նպատակներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Интерфакс-ը։
«Իհարկե, մենք կցանկանայինք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվեր։ Եվ այն կարող է ավարտվել, երբ Ռուսաստանը հասնի իր սկզբնական նպատակներին», — լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մոտ ապագայում։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը կնախընտրեր հակամարտությունը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բաց է այս մոտեցման համար։
Այնուամենայնիվ, նշել է Պեսկովը, ներկայումս դադար է տրված, որը Մոսկվայի մեղքը չէ. ուկրաինական կողմը չի ցանկանում շարունակել զրույցը։ «Նրանց ամեն կերպ սադրում են եվրոպացիները, ովքեր կարծում են, որ Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում և իր շահերը պաշտպանել ռազմական միջոցներով»,- նշել է Կրեմլի խոսնակը։
Ըստ նրա՝ սա ամենախոր մոլորությունն է, որը Կիևը կարող է թույլ տալ և թույլ է տալիս։
«Առաջնագծում իրավիճակը հակառակն է ցույց տալիս։ Այն շատ դինամիկ և պերճախոս կերպով խոսում է Կիևի ռեժիմի դիրքորոշման անհեռանկարության մասին, որն օրեցօր կվատթարանա, դա անխուսափելի է»,- հավելել է Պեսկովը։

