Հայաստան Ադրբեջանով ցորենի մատակարարումը հնարավոր է դարձել 2020-2022 թվականներին ձեռնարկված ջանքերի շնորհիվ. ՌԴ ԱԳՆ

Այս տարվա նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվել են հնարավորինս արագ՝ Ադրբեջանով և Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային երթուղով, նշված է Ռուսաստանի արտգործ նախարարության հայտարարությն մեջ:

Առաջին խմբաքանակը ժամանել է այս տարվա նոյեմբերի 6-ի գիշերը։ Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր է դարձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։

Հարավային Կովկասի՝ վերը նշված հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Սակայն Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս պիտի դիմանան ժամանակի փորձությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով