Ուզբեկստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե 26 միլիոն դոլար

2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Ուզբեկստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 14,26 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնել է Sputnik Uzbekistan-ը։

Դա համարժեք է երկրի ընդհանուր արտաքին առևտրի 23,9%-ին։

Ուզբեկստանի հիմնական գործընկերներն են Ռուսաստանը (9,39 միլիարդ դոլար) և Ղազախստանը (3,48 միլիարդ դոլար)։

Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե 26 միլիոն դոլար։ Ուզբեկստանը Հայաստան է արտահանել 17,8 միլիոն դոլարի ապրանքներ, իսկ Հայաստանից ներմուծել է 8 միլիոն դոլարի ապրանքներ։

Ներմուծումը գերազանցել է արտահանումը՝ 9,38 միլիարդ դոլար՝ 4,88 միլիարդ դոլարի ապրաքների դիմաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով