Աստանայի և Մոսկվայի միջև չլուծվող խնդիրներ չկան. Տոկաև

Ղազախստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ընդգրկում է գործնականում բոլոր ոլորտները, դրա ներուժը հսկայական է, և երկու կողմի միջև չլուծվող խնդիրներ չկան, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստան-ռուսական հարաբերությունների ներուժը հսկայական է, և մեր համատեղ աշխատանքն անվերջ է։ Ներկայում գործնականում չկան ոլորտներ, որոնցում մեր երկրներն արդյունավետորեն չեն համագործակցում։ Ղազախստանի և Ռուսաստանի միջև չլուծվող խնդիրներ չկան. սա բարձր մակարդակի պատասխանատվության և համատեղ աշխատելու անկեղծ պատրաստակամության վառ օրինակ է»,- ասել է Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով