Ռուսաստանը պատրաստ է լուծել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով, սակայն նման հնարավորության բացակայության պատճառով շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը բաց է ուկրաինական հարցը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար։ Սակայն նման հնարավորության բացակայության դեպքում, Կիևի ռեժիմի կողմից դրա համար դռները փակ լինելու պայմաններում, մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը Ռուսաստանի կողմից խաղաղություն կնքելու անպատրաստ լինելու մասին։

