Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն չի ապակայունացնի իրավիճակը Վենեսուելայի շուրջ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ձեռնարկի գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը Կարիբյան ծովում և Վենեսուելայի շուրջ։ Նա մեկնաբանել է Արևմտյան կիսագնդում Պենտագոնի՝ թմրամիջոցների կարտելների դեմ հայտարարված գործողությունը։

«Մենք հույս ունենք, որ չեն ձեռնարկվի գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը Կարիբյան ծովում և Վենեսուելայի շուրջ։ Եվ որ ամեն ինչ կլինի միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հայտնել է «Коммерсант»-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով