Ուիթքոֆը Թուրքիայում կմասնակցի Զելենսկու հետ բանակցություններին․ Reuters

ԱՄՆ խաղաղապահ գործողությունների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը նախատեսում է նոյեմբերի 19-ին այցելել Թուրքիա և մասնակցել Վլադիմիր Զելենսկու հետ նախատեսված բանակցություններին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ նոյեմբերի 19-ին կայցելի Թուրքիա՝ ուկրաինական կարգավորման շուրջ «բանակցությունների ակտիվացման» համար։ Նրա խոսքով, պատվիրակությունը գործընկերներին կներկայացնի «մշակված լուծումներ», ինչպես նաև ցանկանում է վերսկսել փոխանակումները և գերիների վերադարձը։ Զելենսկին չի հստակեցրել, թե ում հետ է մտադիր բանակցություններ վարել Թուրքիայում, ինչպես նաև պատրաստված հաղորդագրությունների բովանդակությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով