ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է F-35 կործանիչներ գնել ԱՄՆ-ից, և ինքը մտադիր է դրանք վաճառել Էր Ռիադին։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է The Associated Press-ը:
«Այո, մենք դա կանենք, մենք նրանց կվաճառենք F-35-եր», – ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար «հիանալի դաշնակից է»։
Նոյեմբերի 18-ին ավելի ուշ Սպիտակ տանը նախատեսվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։
ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքով՝ քննարկման հիմնական թեմաները կլինեն հենց F-35-ի շուրջ հնարավոր գործարքը և երկկողմ պաշտպանության համաձայնագիրը։

