Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի մասին վերջին լուրերը` փողեր քաշելու և արևմտյան հովանավորներից ստացած հսկայական գումարների լվացման նրանց մաֆիոզ մեքենայի հերթական պայթած թարախակույտն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սա Ուկրաինայում ամեն օր տեղի ունեցողի քառորդ կվադրիլիոներորդ մասն է, նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ցավոք, սա, հավանաբար, վերաբերում է բառացիորեն բոլոր գործող կերպարներին։ Կուզեի հույս ունենալ և հավատալ, որ այնտեղ կան որոշ հենարան ուժեր, որոնք դրան չեն մասնակցում, բայց, անկեղծ ասած, ես այն մարդկանցից եմ, որոնք այժմ այդ դաշտում են, չեմ կարող որևէ մեկի անունը տալ», – եզրափակել է Զախարովան։
Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդան հայտնել էր, որ Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան դժգոհ է Կիևի ռեժիմի ներսում կոռուպցիոն բացահայտումներից: Իսկ ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյը նշել էր, որ ԵՄ-ն, Կիևում իր դեսպան Մատերնովայի միջոցով, խոչընդոտում է էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ աղմկահարույց գործի քննությանը։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նոյեմբերի 10-ին հայտնել էր, որ էներգետիկայի ոլորտում լայնածավալ հատուկ գործողություն է իրականացնում և հրապարակել էր գործողության ընթացքում հայտնաբերված արտարժույթի տրցակներով լի պայուսակների լուսանկար:
Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություններ է անցկացնում էներգետիկայի նախկին նախարար և ներկայիս արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի մոտ, ինչպես նաև «Էներգոատոմ» ընկերությունում: Աղբյուրին հղում անելով՝ «Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ բյուրոյի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նաև Վլադիմիր Զելենսկու մտերիմ և գործընկեր Թիմուր Մինդիչի մոտ, ով, ինչպես պարզվել է, հասցրել է լքել Ուկրաինան։
Ավելի ուշ բյուրոն էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մասին գործով աուդիոձայնագրությունների հատվածներ է հրապարակել, որոնցում կան այնպիսի անձինք, որոնց անվանվում են «Տենոր», «Ռոքեթ» և «Կարլսոն»: Ժելեզնյակի խոսքով՝ «Կարլսոնը» Մինդիչն է, «Տենորը»՝ «Էներգոատոմի» ներկայացուցիչ Դմիտրի Բասովը, իսկ «Ռոքեթը»՝ էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյի խորհրդական Իգոր Միրոնյուկը։
Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանք էր առաջադրել էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի մեջ ներգրավված հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչին: Գործով անցնում է նաև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովը: Գալուշչենկոն հեռացվել է արդարադատության նախարարի պաշտոնից, Ռադան պետք է հաստատի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև Սվիտլանա Գրինչուկի պաշտոնանկությունը էներգետիկայի նախարարի պաշտոնից: Նոյեմբերի 13-ին Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Մինդիչի և նրա գլխավոր ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի նկատմամբ:

