Ռուսաստանի խոշորագույն օդանավակայաններում բացվել են միգրացիոն վերահսկողության առաջին 12 կետերը

Ռուսաստանի խոշորագույն օդանավակայաններում սկսել են գործել առաջին 12 ներգաղթային վերահսկողության կետերը, որոնց հիմնական նպատակն է հայտնաբերել ներգաղթային օրենքները խախտող օտարերկրացիներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը, փոխանցում է TASS-ը։

«Երկրի խոշորագույն օդանավակայաններում սկսել են գործել առաջին 12 ներգաղթային վերահսկողության կետերը։ Դրանց թվում են Մոսկվայի ավիահանգույցը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Կազանի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի, Եկատերինբուրգի և այլ քաղաքների օդանավակայանները», — գրել է նա իր Telegram ալիքում։

Վոլքը հավելել է, որ ՆԳՆ միգրացիոն վերահսկողության կետերը, Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիոն ծառայության և Ռուսաստանի ՆԳՆ Տրանսպորտի գլխավոր վարչության համակարգող դերակատարմամբ, կբացվեն նաև սահմանամերձ երկաթուղային կայաններում, ջրային և ավտոմոբիլային անցակետերի մոտ։ «Դրանց հիմնական խնդիրը՝ միգրացիոն օրենսդրությունը խախտող օտարերկրյա քաղաքացիներին բացահայտելն է»,- հավելել է գերատեսչության ներկայացուցիչը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով