ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Ես մասնակցելու եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», — լրագրողներին ասաց նա։
Նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում: Նիստը համընկնում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման հետ, որը նույնպես տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-22-ը:

