Ուկրաինացի բանակցողները մեկնում են ԱՄՆ և ծրագրում են ուրբաթ և շաբաթ օրերին հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ՝ պատերազմի ավարտի պլանը քննարկելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս պլանի, 20 կետերի, անվտանգության երաշխիքների, վերականգնման համաձայնագրի, բոլոր փաստաթղթերի, բոլոր հնարավոր քայլերի քննարկման համար՝ թիմերը կհանդիպեն հիմա։ Ուրբաթից շաբաթ։ Մեր թիմը կլինի Միացյալ Նահանգներում», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը (մեջբերում է ՌԲԿ-Ուկրաինան):
Նա պարզաբանել է, որ փաստաթղթի վերջնական, համաձայնեցված տարբերակ դեռևս չկա և որ Թրամփի հետ իր շփումը հնարավոր է ծրագրի վրա աշխատանքը ավարտվելուց հետո։
«Politico»-ն նախօրեին հաղորդել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, այս շաբաթավերջին Մայամիում կհանդիպեն RDIF-ի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ։

