Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգում չի եղել Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր վերադարձի թեման, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս թեման չի եղել օրակարգում», — պատասխանել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան չի կարծում, որ Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր վերադարձի հարցը կարող է ազդել Ռուսաստանի և հանրապետության հարաբերությունների վրա։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է Ռուսաստանին վերադարձնել նրանից նախկինում ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայի առաջնորդն այս հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ և դա Վաշինգտոնի պահանջն է։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են Կրեմլում ընդունել այդ լուրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով