Նոր մանրամասներ՝ ադրբեջանական դրոշով ավտոմեքենայի դեպքից․ այն ոչ թե ծածանել են, այլ՝ քարշ տվել

Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մեքենայի վարորդի որդին նոր է վերադարձել բանակից և որոշել է այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։ Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից և գետնին քարշ տալով՝ տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա Ադրբեջանի պրոպագանդա է անում։  Նշված անձը ոստիկանության բաժնում պատմել է, որ նման մտադրություն չի ունեցել, այլ ճիշտ հակառակը և որպես ապացույց` տեսանյութ է տվել ոստիկաններին։

ՆԳՆ-ից այս տեղեկությունը չեն հերքել, բայց այլ մանրամասներ էլ չեն հայտնել, միայն նշել են, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով