Պուտինի և Լուկաշենկոյի հայտարարությունները Կրեմլում բանակցությունների արդյունքներով. առանցքային պահերը

«Коммерсантъ» պարբերականը հրապարակել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցություններին արդյունքներով արված հիմնական հայտարարությունները։

Վլադիմիր Պուտինի հայտարարությունները

Ուկրաինայում հրադադարի մասին

  • Մենք համաձայն ենք մարտերը դադարեցնելու առաջարկների հետ, բայց դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության։
  • Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադարի օգտին, սակայն կան նրբերանգներ:
  • Կիևը կարող է օգտագործել զինադադարը զենք ձեռք բերելու կամ ուժերը կենտրոնացնելու նպատակով։
  • Անհասկանալի է, թե ով է տալու ռազմական գործողությունները դադարեցնելու հրամանը և ինչ արժեն այդ հրամանները։
  • Մի՞թե մենք պետք է Ուկրաինայի զինված ուժերին բաց թողնենք Կուրսկի մարզից, եթե նրանք ներկայում արգելափակված են այնտեղ։ Թե՞ ուկրաինական հրամանատարությունը կասի՝ վայր դնեն զենքերը։
  • Ո՞վ է որոշելու, թե որտեղ և ով է խախտել երկու հազար կիլոմետր հեռավորության վրա զինադադարի հնարավոր պայմանավորվածությունը։ Իսկ հետո ո՞վ է ում վրա բարդելու պայմանագրի խախտումը։ Սրանք հարցեր են, որոնք պահանջում են ուշադիր ուսումնասիրություն երկու կողմերից:
  • Իրավիճակը երկրի վրա արագորեն փոխվում է. Ռուսական բանակը գրոհում է գրեթե ամենուր, անհասկանալի է, թե ինչպես կկարգավորվի իրավիճակը հրադադարի դեպքում շփման գծում:
  • Ռուսաստանը կքննարկի հակամարտության դադարեցման հարցը՝ ելնելով տեղում ստեղծված իրավիճակից։
  • Շնորհակալ եմ պարոն Թրամփին Ուկրաինայի կարգավորմանն այդքան մեծ ուշադրություն դարձնելու համար։
  • Եթե ​​Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության գան էներգետիկայի հարցում, Եվրոպան կրկին կկարողանա էժան ռուսական գազ ստանալ։

Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասին

  • Իրավիճակը Կուրսկի մարզում ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է։
  • Ինձ զեկուցեցին. «Վաղը Սուջան կլինի մեր ձեռքում»: Հենց այդպես էլ եղավ։
  • Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում փորձում են դուրս գալ շրջապատումից 2-3 հոգուց բաղկացած փոքր խմբերով, նրանց տեխնիկան ամբողջությամբ լքված է:
  • Այն զինծառայողները, ովքեր շրջապատված են եղել Կուրսկի մարզում, միայն մեկ ընտրություն կունենան՝ հանձնվել, կամ զոհվել։

Արևմտյան ընկերությունների վերադարձի մասին

  • Ռուսաստանն արդեն դռնփակ բանակցություններ է վարում որոշ արևմտյան ընկերությունների հետ հնարավոր վերադարձի շուրջ։
  • Ռուսաստանը նրանց հատուկ արտոնություններ չի տալու։
  • Ռուսական շուկա վերադառնալը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ նաև նրանց վրա։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները

Ուկրաինայի մասին

  • Պուտինի հետ քննարկել ենք Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր իրավիճակը։
  • Պուտինն այսօր և վաղը պետք է սերտորեն աշխատի ուկրաինական հարցի շուրջ։
  • Ուզում եմ, որ բոլորը հասկանան, դրանց թվում՝ ուկրաինացիները, որ երեք տարի անց մենք վերադառնում ենք բանակցությունների՝ հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը։
  • Ուկրաինայի իրավիճակում մեծ բանի վրա հույս դնել պետք չէ։ Պետք է հավատալ փաստերին, ոչ թե հայտարարություններին ու խոստումներին։
  • Ուկրաինան վաղուց պետք է դադարեցներ կրակը և նստեր բանակցությունների սեղանի շուրջ:
  • Եթե ​​Ռուսաստանը համաձայնության գա ԱՄՆ-ի հետ, ապա կլինի Եվրոպայի և Ուկրաինայի համար «վատ կվերաջանա» ։

Պատժամիջոցների մասին

  • Բելառուսի և Ռուսաստանի վրա ճնշումը չի թուլանում, թեև սահմանափակումներն ավելի մեծ հարված են հասցնում նրանց, ովքեր սահմանել են դրանք։

Փաստաթղթեր

  • Համատեղ հայտարարություն բանակցություններից հետո:
  • Համաձայնագիր երկու երկրների քաղաքացիներին օտարերկրյա պետությունների և արդարադատության մարմինների կողմից չարդարացված ոտնձգություններից պաշտպանելու միջոցառումների մասին:
  • Համաձայնագիր մտավոր սեփականության ոլորտում համագործակցության մասին:
  • Նրանք փաստաթղթեր են փոխանակել Միութենական պետության շրջանակում անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ։
  • Ուժի մեջ է մտել Միութենական պետության ներսում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով