Թրամփը հայտնել է Ռուսաստանի հետ «շատ լավ զանգերի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդարադատության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ «շատ լավ զանգեր» է ունեցել ռուսական կողմի հետ։

Բայց եւ խոստովանել է, որ դեռ «երկար ճանապարհ կա անցնելու»։

«Եթե ես լինեի նախագահ, ընդհանրապես պատերազմ չէր լինի։ Մենք լավ հարաբերություններ ունեինք, (Պուտինը — խմբ.) հարգում է այս երկիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա ավելացրել է, որ բանակցություններում լավ առաջընթաց է ձեռք բերվել։

«Ես կարծում եմ, որ մենք հասել ենք լավ արդյունքների։ Բայց առջեւում դեռ երկար ճանապարհ կա։ Մարտերը պարզապես անհավանական են… Ես խնդրել եմ (Պուտինին- խմբ.) չսպանել այն շրջապատված զինվորներին»,- ասել է Թրամփը՝ հավանաբար նկատի ունենալով Ռուսաստանի հարձակումը Կուրսկի մարզում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով