Սպիտակ տունը հայտարարություն է տարածել Թրամփի և Պուտինի առաջիկա հեռախոսազրույցի վերաբերյալ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերթական անգամ հաստատել է, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը վաղը հեռախոսով կխոսեն, հայտնում է BBC-ն։

«Մենք երբեք ավելի մոտ չենք եղել խաղաղությանը, որքան այս պահին,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։-Նախագահը վճռական է տրամադրված».

Սպիտակ տունը միաժամանակ հայտնել է, որ վաղը Պուտինի հետ Թրամփի զրույցի ընթացքում կքննարկվի Զապորոժիեյի ատոմակայանի հարցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով