Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար

Ռուսաստանн ադրբեջանական կողմին է փոխանցել Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջարկները և փոխադարձ կառուցողական մոտեցում է ակնկալում։

Դրա մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնել է ТАСС-ը։

«[Բաքվում «Ռուսական տան» շուրջ] ստեղծված իրավիճակի կարգավորման մեր առաջարկները փոխանցվել են մեր գործընկերներին»,- նշել է նա։ -Հուսով ենք ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման և ինչ-որ փոխզիջումային լուծման արագ հասնելու վրա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով