Գիտնականներն ընթրիքի ափսեի չափ ծովային սարդի ապշեցուցիչ կադրեր են նկարահանել: Դրանք սողում են աշխարհի ամենահեռավոր շրջաններից մեկում՝ Անտարկտիկայի մերձակա հրաբխային կղզիների շղթայով մեկ՝ Ատլանտյան օվկիանոսի հատակով՝ Հարավային Սենդվիչյան կղզիների մոտակայքում, հայտնում է Live Science-ը։
Պիկնոգոնիդներ անունով հայտնի ծովային սարդերը սողացող սարդակերպերի հեռավոր ցեղակիցներն են, որոնց տեսնում ենք ցամաքով վազելիս: Այս արարածների վերջույթների բացվածք երբեմն հասնում է մինչև 51 սմ-ի, ինչը գրեթե երկու անգամ ավելի մեծ է, քան ամենամեծ ցամաքային սարդերը, որոնց վերջույթների բացվածքը մոտ 30 սմ է:
Ըստ Շմիդտի անվան օվկիանոսաբանական ինստիտուտի, որն էլ տարածել է տեսանյութը, սարդի ահռելի չափերը խորջրյա հսկայագարության՝ գիտանտիզմի արդյունք են. խորջրյա արարածները միտված են զգալիորեն ավելի խոշոր դառնալու, քան ծանծաղահուն տարածքներում ապրող իրենց ցեղակիցները Տվյալ դեպքում պիկնոգոնիդը նկարահանվել է 2104 մետր խորության վրա։
«Հսկայական ճնշումը և ցածր ջերմաստիճանը, չնայած անհաղթահարելի խոչընդոտներ են ցամաքի սիրահար մարդկանց համար, որոշ կենդանիների հնարավորություն են տալիս ունենալ շատ դանդաղ նյութափոխանակություն և հասնել հսկայական չափերի»,-գրել են Շմիդտի անվան օվկիանոսաբանական ինստիտուտի ներկայացուցիչները Facebook-յան էջում:
Առավել խոշոր կենդանիները ևս կարող են ավելի ու ավելի արագ առաջ շարժվել սնունդ կամ զուգընկեր փնտրելու համար, ինչը կարևոր է, քանի որ թե սննդի, թե զուգընկերոջ խիստ պակաս է զգացվում:
Խորջրյա գիգանտիզմը հատկապես տարածված է բևեռների մոտակայքում, որտեղ ցածր ջերմաստիճանը դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Շմիդտի անվան օվկիանոսաբանական ինստիտուտի ներկայացուցիչները ծովային սարդերին նկարագրել են որպես « մեծաքանակ և չափազանց խոշոր» բևեռային շրջաններում։

