Ադրբեջանի կողմից զnրքերի տեղաշարժ չկա. պաշտպանության նախարար

Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու, չկրակելու մասին, դրա համար պետք են տեսագրություններ, իսկ քանի-որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել: Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ կա՞, Պապիկյանը պատասխանել է. «Ոչ, չկա»:

Իսկ կա՞ արդյոք էսկալացիայի ռիսկ, պատերազմի վտանգ պաշտպանության նախարարը պատասխանել է. «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ: Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՊՆ-ն չի հաստատում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով