Թուրքիայի դատարանը կիրակի վաղ առավոտյան պաշտոնապես ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և կալանման դատապարտել մինչև դատավարությունը, հայտնում է Associated Press-ը։
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր այս շաբաթվա սկզբին իր նստավայրում իրականացված խուզարկությունից հետո, ինչը հարուցել է Թուրքիայում վերջին տասնամյակի ընթացքում փողոցային ցույցերի ամենամեծ ալիքը:
Այն նաև մտահոգություն է առաջացրել Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ:
Նրա ազատազրկումը դիտվում է որպես քաղաքական քայլ, որն ուղղված է գլխավոր հավակնորդին հաջորդ նախագահական մրցարշավին մասնակցելուց զրկելուն, որը նախատեսված է 2028 թվականին:
Կառավարության պաշտոնյաները հերքում են այն մեղադրանքները, թե ընդդիմադիր գործիչների դեմ դատական հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն և հայտարարում են, որ Թուրքիայի դատարաններն անկախ են գործում:
Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) սկսել էր նախագահական փրայմերիզներ անցկացնել՝ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար՝ չնայած նրա ձերբակալմանը։
Կուսակցությունը նաև ամբողջ երկրում խորհրդանշական քվեատուփեր՝ այսպես կոչված «համերաշխության քվեատուփեր» է տեղադրել, որպեսզի անկուսակցականները կարողանան իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետին:

