Ավստրիան հայտարարել է, որ մայիսից կդադարեցնի փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց ընտանիքի վերամիավորումը՝ դառնալով Եվրամիության առաջին երկիրը, որը դիմել է այդ քայլին, գրում է The Guardian-ը։
Երկրի ներքին գործերի նախարար Գերհարդ Քարները հայտարարել է, որ այդ քայլն անհրաժեշտ է երկրում «դպրոցների, առողջապահական համակարգի և նույնիսկ անվտանգության» վրա ազդեցությունները կանխելու համար:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2023 և 2024 թվականներին ավելի քան 17 հազար մարդ Ավստրիա է ժամանել այս սխեմայով, հիմնականում դպրոցահասակ երեխաներ Սիրիայից:
Անվտանգության նոր միջոցների ներդրումից հետո, ներառյալ ԴՆԹ-ի թեստավորումը և փաստաթղթերի ստուգումը, հաջողված դիմումների թիվը 2025 թվականի փետրվարին իջել է, հասնելով ընդամենը 60-ի` նախորդ տարվա 1000-ի համեմատ:
«Ակնկալվում է, որ կասեցումն իրականություն կդառնա մայիսին», — լրագրողներին ասել է ինտեգրման նախարար Կլաուդիա Պլակոլմը՝ հավելելով, որ «երկրի համակարգերը հասել են բարձրակետին»:

