Պուտինը վախենում է ինձ հետ բանակցել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։

Մեր երկրում ժողովուրդն է ընտրում մեր Սահմանադրությամբ։

Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայի նախագահն օրինական է և լեգիտիմ, հայտարարել է Զելենսկին։

Ըստ  նրա՝ Պուտինը դա անում է այլ պատճառով: Հարցն այն չէ, թե ով է լեգիտիմ, ով լեգիտիմ չէ։

Նա մշտապես ​​պատրվակ է փնտրում, որ պատերազմը չվերջանա։

Նա վախենում է Ուկրաինայի հետ բանակցություններից, վախենում է անձամբ ինձ հետ բանակցություններից։ Իսկ Ուկրաինային սկզբունքորեն բացառելով՝ նա ցույց է տալիս, որ իր համար Ուկրաինան սուբյեկտ չէ։ Թեև ես կարծում եմ, որ խնդիրն այլ է՝ նա փաստարկներ չունի ուկրաինական կողմի հետ բանակցություններում»,- ընդգծել է Զելենսկին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով