Սենսացիա Գյումրիում. ակտիվությունն ավելի բարձր էր, քան 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ

Ժամը 21․00-ին հրապարակվել են Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններում ընտրողների մասնակցության վերջնական տվյալները։

Գյումրիում արդեն սենսացիա է տեղի ունեցել․ տեղական ընտրություններում ընտրողների մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան 2021 թ․-ի հունիսի 20-ի համընդհանուր խորհրդարանական ընտրություններում։

ԿԸՀ-ից հայտնել են, որ Երևանի ժամանակով 20․00-ի դրությամբ, այսինքն՝ քվեարկության ավարտի պահին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 42,66%-ը։ Մինչդեռ, Հայաստանի երկրորդ քաղաքում վերջին համընդհանուր խորհրդական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր ընդամենը 38,42% (46922 ընտրող)։ Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով