Հրապարակվել են Իսրայելի առաջարկի մանրամասները, որոնք միջնորդների միջոցով փոխանցվել են Համասին։ Դրա մասին հայտնել է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Միջնորդներին փոխանցել են, որ «դա ՀԱՄԱՍ-ի համար վերջին հնարավորությունն է, եթե առաջարկը մերժվի, Իսրայելը դժոխք կսարքի, ինչպես խոստացել էր Թրամփը»։
Այսպիսով, Իսրայելն առաջարկում է.
- ազատ արձակել 10 պատանդների՝ բանտարկված ահաբեկիչների դիմաց՝ ըստ կողմերի միջև համաձայնեցվելիք բանաձևի։
- Իդան Ալեքսանդրի ազատ արձակումը որպես բարի կամքի ժեստ Թրամփի նկատմամբ։
- 40 օրյա զինադադար:
- 5-րդ օրը ՀԱՄԱՍ-ը տեղեկություն է տրամադրում մնացած բոլոր՝ ողջ և մեռած պատանդների մասին:
- 10-րդ օրը ՀԱՄԱՍ-ը կհանձնի 16 սպանված պատանդների մարմինները:
- Զինադադարի ընթացքում կսկսվի հաջորդ փուլի քննարկումը։
- Միաժամանակ Իսրայելը միջնորդներին տեղեկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Գազայի ամբողջ պարագծի երկայնքով։

