Վարչապետը, ԱԺ-ն պետք է փոխվեն. Ակցիայի մասնակից (ուղիղ)

 

Այսօր վաղ առավոտից Երեւան-Աշտարակ ճանապարհը փակած պռոշյանցիներն այժմ հավաքվել են համայնքապետարանում՝ քննարկելու, թե ովքեր կմասնակցեն ՏԿԵ փոխնախարարի հետ հանդիպմանը:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գյուղացուն ցեխից հանում ենք, բայց իրականում պարոն վարչապետը գյուղացուն ցեխն է գցում ու տրորում: Մինչեւ մեր վարչապետը, ԱԺ-ն չփոխվեն, ոչինչ էլ չի փոխվի, բոլորը պիտի փոխվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ապրիլի 7-ին պռոշյանցիները կհանդիպեն փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ: Քաղաքացիները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով