Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնելը Իրանի արտգործնախարարի Ռուսաստան կատարելիք այցի նպատակն է, տեղեկացրել է Mehr-ը։
«Ռուսաստան իմ այցի նպատակն է Պուտինին փոխանցել առաջնորդի գրավոր ուղերձը, որը կհանձնվի նրա հետ հանդիպման ժամանակ»,- չորեքշաբթի կառավարության նիստի շրջանակում լրագրողներին ասել է Արաղչին։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել էր, որ «Արաղչին Ռուսաստան կմեկնի այս շաբաթվա վերջին՝ նախապես համաձայնեցված այցի շրջանակում»։
Երկուշաբթի ՌԴ ԱԳՆ- հաստատել է, որ արտգործնախարար Լավրովը հանդիպելու է Արաղչիի հետ։
Ինչ վերաբերում է Իրան-Ռուսաստան համապարփակ ռազմավարական համաձայնագրին, Բաղային հաստատել է, որ այն անցել է Ռուսաստանի Դումայով եւ այժմ անցնում է Իրանի օրենսդրական գործընթացով։ «Սա առաջնահերթություն է արտաքին գործերի նախարարության համար»,- ասել է նա։

