Կրեմլում մեկնաբանել են առաջնագծում մարտերը դադարեցնելու վերաբերյալ Պուտինի պատրաստակամության մասին հրապարակումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով  РИА Новости-ի հարցին՝ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի զրույցի մանրամասների մասին, խորհուրդ է տվել կենտրոնանալ սկզբնաղբյուրների վրա, քանի որ այժմ բազմաթիվ կեղծիքներ են հրապարակվում։

Financial Times պարբերականը պնդում է, որ իբր ՌԴ առաջնորդը Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպման ժամանակ Ուիթքոֆին առաջարկ է արել՝ դադարեցնել հակամարտությունը ներկայիս ճակատային գծի երկայնքով։

«Հիմա բազմաթիվ կեղծիքներ են հրապարակվում, դրանց թվում՝ հարգված պարբերականների կողմից, այնպես որ դուք պետք է լսեք միայն սկզբնաղբյուրները»,- նշել է Դմիտրի Պեսկովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով