ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչն, ամենայն հավանականությամբ, որպես հյուր ներկա կլինի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին, գրում է «Звезда»-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակում իր աղբյուրին։
Միացյալ Նահանգներն, ըստ ամենայնի, ներկայացված կլինի բարձր մակարդակով, նշել է աղբյուրը։
Չի բացառվում, որ խոսքը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցության մասին է, գրում է ռուսական լրատվամիջոցը։

