Պուտինը ցուցադրել է ռելիեֆային զարդարանքով և սպիտակ դաշնամուրով Կրեմլի իր բնակարանը

Լրագրող Պավել Զարուբինը կադրեր է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բնակարանից։ Բնակարանը գտնվում է Կրեմլում նրա գրասենյակի կողքին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Հրապարակված կադրերում պատկերված է բնակելի տան ներքին հարդարանքը։ Բնակարանի ինտերիերը ռելիեֆային զարդարանք ունի։ Անկյունում սպիտակ դաշնամուր կա։ Հայելու մոտ փակցված է կայսր Ալեքսանդր Երրորդի դիմանկարը։

Ռուսաստանի նախագահը 2023 թվականին այս բնակարանում հյուրընկալել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։

«Բուխարու մոտ նստած՝ թեյ խմելով՝ մենք անշապ զորուցեցինք ամեն ինչի մասին»,-նկարագրել է այդ հանդիպումը Վլադիմիր Պուտինը։

Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ հաճախ է այցելում այս բնակարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով