Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններն ավարտվել են, Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները, հայտարարել է հանդիպմանը ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունները հենց նոր ավարտվեցին։ Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք արդյունքից և պատրաստ ենք շարունակել շփումները», — Ստամբուլում բանակցություններից հետո լրագրողներին ասել է Մեդինսկին։

