Բագրատ Գալստանյանը կալանավորվել է երկու ամսով

Բագրատ Գալստանյանը կալանավորվել է երկու ամսով։ Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կիրառելով երկամսյա կալանք Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նկատմամբ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի «ահաբեկչություն» և «իշխանության յուրացում» հոդվածներով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Գալստանյանը և շարժման ղեկավար կազմը նախատեսել են իրականացնելու գործողություններ, որոնք կոմիտեի ձևակերպմամբ՝ ուղղված են եղել ահաբեկչություն կազմակերպելուն և իշխանությունը զավթելուն։ Նույն գործի շրջանակներում կան ևս 15 մեղադրյալներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով