Հայաստանից ԵԱՏՄ կարող են Միության նորմերին հակասող ապրանքներ մուտք գործել. Օվերչուկ

Ռուսաստանը հետևում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման շրջանակում տեղի ունեցող գործընթացներին, ըստ Интерфакс-ի՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նշում ենք, որ Հայաստանի կարգավորող շրջանակում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից սննդամթերքի հավաստագրման որոշ կանոններ։

Դա նշանակում է, որ մեր պահանջներին չհամապատասխանող ապրանքները կարող են մուտք գործել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկա։ Մենք այդ հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը»,- հավելել է նա։

Օվերչուկը նշել է, որ պատրաստվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված նամակ ստորագրել, որում նշվում է, որ «այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին»։

«Մենք կքննարկենք համապատասխան միջոցառումների կիրառման հարցը»,- ընդգծել է Օվերչուկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով