Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից

Ադրբեջանի մամուլի խորհուրդը չի կարող ապացույցներ ներկայացնել, որ «Սպուտնիկ» գործակալությունը, ենթադրաբար, դիվերսիոն գործունեություն է ծավալել այս երկրում, РИА Новости-ին հայտնել է «Россия сегодня» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը։

«Ադրբեջանի մամուլի խորհրդի մեղադրանքները թմբուկի պես դատարկ են։ Գործընկերները չեն կարող որևէ օրինակ բերել՝ հիմնավորելու համար իրենց այն թեզը, որ «Sputnik Азербайджан»-ը երկրում դիվերսիոն գործունեություն է ծավալել», — ընդգծել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի լրագրողների միությունը նամակ էր հղել միջազգային կազմակերպություններին, որում կոչ էր արել աջակցել հունիսի 30-ին Բաքվում անօրինական կերպով ձերբակալված «Sputnik Азербайджан»-ի աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը։

Ի պատասխան՝ Ադրբեջանի մամուլի խորհուրդը անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ռուսական կողմի հասցեին։ Նրանք հայտարարել են, թե Մոսկվան, իբր, «Սպուտնիկն» օգտագործել է որպես արտաքին քաղաքականության ազդեցության գործիք, հետևաբար, ինչպես ասում են, «հանրապետությունում լրատվամիջոցներին ճնշելու մասին խոսք չկա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով