Ռուսական պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի։ Ռուսաստանի պատվիրակությունն այս դիրքորոշումը փոխանցել է ուկրաինական պատվիրակությանը, ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, միայն այդ դեպքում է այն իմաստ կունենա։ Մենք այս դիրքորոշումը փոխանցել ենք ուկրաինական պատվիրակությանը», — հայտարարել է Մեդինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցությունների ընթացքում բարձրացվել է Պուտինի և Զելենսկու հանդիպման թեման։

Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը մամուլի առջև հայտարարություններով հանդես եկավ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո։

Ռուսական պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով