Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են. Պեկինում հանդիպելու եմ Պուտինին. Փաշինյան

Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե ուրախ կլինեն Փաշինյանին տեսնել Ռուսաստանում:

«Ինչպես տեսնում եք բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա: Սեպտեմբերի վերջին էլ, այո՛, նախատեսվում է նման այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ, այս ամիս հեռախոսազրույց ենք ունեցել»,- հայտարարեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով