Պեսկովը պատմել է Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը լավ և երկարատև է եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը դեմառդեմ է եղել։

Կիրակի օրը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանում, Պուտինը հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նոր ավարտվեց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ զրույցը։ Շատ լավ զրույց էր, երկարատև», — ասել է Պեսկովը լրագրողներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով