Ռուսաստանը բացարձակապես գոհ չէ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հեղաշրջման արդյունքում (Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր — խմբ.) Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից, հեռացվեց մի անձ, որը դեմ էր Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը… Իշխանության բերվեցին այն ուժերը, որոնք կողմ էին անդամակցությանը, և այժմ նրանք շարունակում են հույս ունենալ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության վրա։ Սա մեզ բացարձակապես չի գոհացնում։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել իր սեփական անվտանգությունն ապահովելու համար, բայց առանց Ռուսաստանի անվտանգությանը հայացք նետելու, նման հարցերը չեն լուծվում», — ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հնարավոր ռազմական զորախմբերին… Եթե որոշումներ կայացվեն, որոնք կհանգեցնեն խաղաղության, երկարաժամկետ խաղաղության, ապա ես պարզապես իմաստ չեմ տեսնում նրանց ներկայության մեջ Ուկրաինայի տարածքում։ Այսքանը։ Որովհետև եթե այդ համաձայնագրերը կնքվեն, ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանը դրանք ամբողջությամբ կիրականացնի», — նշել է Պուտինը։

