Պուտինը՝ Ռուսաստանից եվրոպական ընկերությունների հեռանալու մասին. Մենք ոչ մեկին չենք վտարել

Ռուսաստանից հեռացած շատ ընկերություններ ցանկանում են վերադառնալ, մենք ոչ մեկին չենք վտարել, նրանք, ովքեր ցանկանում են, միշտ կարող են վերադառնալ, բայց՝ ​​ելնելով ներկայիս պայմաններից, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Քաղաքական պատճառներով շատ եվրոպական ընկերություններ հեռացել են, այո՛, իրենց համար կորուստներով։ Բայց մենք գիտենք, մենք կապեր ունենք. շատերը անհամբեր սպասում են բոլոր քաղաքական սահմանափակումների վերացմանը և կցանկանային վերադառնալ ցանկացած պահի։ Մենք ոչ մեկից մեջք չենք շրջում… Մենք ոչ մեկին չենք վտարել, նրանք, ովքեր ցանկանում են, միշտ կարող են վերադառնալ, բայց՝ ​​ելնելով այս պահին ձևավորվող պայմաններից», — նշել է նա Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով