ՆԱՏՕ-ն դե ֆակտո պատերազմում է Ռուսաստանի հետ․ Պեսկով

Հյուսիսատլանտյան դաշինքը դե ֆակտո ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքերն այն մասին, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի պատերազմում, փոխանցում է TASS-ը։

«ՆԱՏՕ-ն պատերազում է Ռուսաստանի հետ», — ընդգծել է Կրեմլի խոսնակը։ «Սա ակնհայտ է և որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի», — ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն դե ֆակտո ներգրավված է այս պատերազմում՝ Կիևի ռեժիմին ուղղակի և անուղղակի աջակցություն ցուցաբերելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով