Ռուսաստանը երբեք հարվածներ չի հասցնում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը. Լավրով

Ռուսաստանը երբեք չի հարվածում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Կիևի կողմից Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ ՄԱԿ-ի քարտուղարության արձագանքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ամեն անգամ, երբ Ուկրաինան և նրա եվրոպական տերերը սկսում են հիստերիկա բարձրացնել՝ Ռուսաստանին մեղադրելով քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակիչներին ոչնչացնելու մեջ, մենք տեսնում ենք, թե ինչպես է քարտուղարությունը (ՄԱԿ — խմբ․) աջակցում նման հայտարարություններին և Արևմուտքի ու Ուկրաինայի հետ միասին պահանջում ինչ-որ կերպ պատժել Ռուսաստանին։ Ռուսական բանակը երբեք չի աշխատում, չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին և խաղաղ բնակչությանը»,- ասել է Լավրովը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դեսպանների կլոր սեղանի ժամանակ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև մեղադրել է ՄԱԿ-ին «Կիևի ռեժիմին» «պաշտպանելու» մեջ։

«Կիևի ռեժիմի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները այնքան ակնհայտ են, որ դրանք պարզապես անհնար է հերքել և փաստերը բազմաթիվ են։ Սակայն, քարտուղարությունը (ՄԱԿ-ի — խմբ.) հակառակ մոտեցումն է ցուցաբերում և փորձում է քողարկել Կիևի ռեժիմի գործողությունները», — ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով