Պուտինի և Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ. Կրեմլ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Դրա մասին, ըստ «Коммерсантъ»-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Երկու առաջնորդներն, ըստ նրա, իրենց ժամանակի մեծ մասը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել ուկրաինական ճգնաժամի վրա։ Վլադիմիր Պուտինը մանրամասն գնահատական ​​է տվել ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով Ռուսաստանի շահագրգռվածությունը խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​լուծման հասնելու հարցում»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Յուրի Ուշակովը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները անմիջապես կսկսեն գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, որը կարող է անցկացվել Բուդապեշտում։

Նա նշել է, որ Պուտինն աջակցել է այդ եվրոպական մայրաքաղաքում հանդիպելու՝ իր ամերիկացի գործընկերոջ առաջարկին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով