ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածը կնշանակի պատերազմի սրացում։
«Բայց մենք դեռ դրա մասին կխոսենք»,- ըստ Sky News-ի՝ ասել է նա։
Թրամփը հավելել է, որ ցանկանում է գործարք կնքել Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
«Մենք հիմա շատ անօդաչու թռչող սարքեր ունենք։ Դրանք մենք ենք արտադրում, բայց նաև անօդաչու թռչող սարքեր ենք գնում ուրիշներից, և նրանք ևս (Ուկրաինան — խմբ.) շատ լավ անօդաչու թռչող սարքեր են արտադրում… Այս պատերազմի պատճառով անօդաչու թռչող սարքերով պատերազմը վերջին մի քանի տարիների ընթացքում առաջնային պլան է մղվել»,- ընդգծել է նա։
Թրամփը հավելել է, որ Իսպանիային պետք է «նկատողություն» անել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը 5%-ով մեծացնելուց հրաժարվելու համար։
«Իսպանիան գլուծ չհանեց։ Իսպանիան լոյալ չէր ՆԱՏՕ-ի նկատամամբ։ Բոլորը բարձրացրին չափանիշը մինչև… 5%։ Մինչդեռ Իսպանիան չհամաձայնեց։ Ըստ իս, Իսպանիային պետք է նկատողություն անել դրա համար։ Կարծում եմ՝ նրանք շատ վատ քայլին են դիմել»,- ասել է նա։
