2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Ուզբեկստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 14,26 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնել է Sputnik Uzbekistan-ը։
Դա համարժեք է երկրի ընդհանուր արտաքին առևտրի 23,9%-ին։
Ուզբեկստանի հիմնական գործընկերներն են Ռուսաստանը (9,39 միլիարդ դոլար) և Ղազախստանը (3,48 միլիարդ դոլար)։
Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե 26 միլիոն դոլար։ Ուզբեկստանը Հայաստան է արտահանել 17,8 միլիոն դոլարի ապրանքներ, իսկ Հայաստանից ներմուծել է 8 միլիոն դոլարի ապրանքներ։
Ներմուծումը գերազանցել է արտահանումը՝ 9,38 միլիարդ դոլար՝ 4,88 միլիարդ դոլարի ապրաքների դիմաց։

