Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն խոսքերը, թե ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։
«Մենք դժվար թե համաձայնության գանք այս հարցում։ Ռուսաստանը իսկապես խաղաղություն է ուզում։ Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդիրը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար», — ասել է Պեսկովը, փոխանցում է TASS-ը։
Կանադայում G7-ի արտգործնախարարների գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Մարկո Ռուբիոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը չի ցանկանում խաղաղ կարգավորում։
«Մենք կարող ենք դատել միայն նրանով, ինչ տեսնում ենք։ Նրանք հստակ հայտարարել են, որ ուզում են ամբողջ Դոնեցկը և իհարկե, ուկրաինացիները չեն համաձայնի դրան։ Այնպես որ, այո, սա այն եզրակացությունն է, որը մենք պետք է անենք։ Նրանք պահանջներ են ներկայացրել, որոնց հետ Ուկրաինան չի կարող համաձայնվել և ահա թե որտեղ ենք մենք հիմա», — ասել է Ռուբիոն։

