Պուտինը ստորագրել է օրենք, որով ապրիլի 9-ը սահմանվել է որպես Քյոնիգսբերգի գրավման օր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով ապրիլի 9-ը սահմանվում է որպես Քյոնիգսբերգի հերոսական հարձակման և գրավման օր։ Այս մասին ասվում է պաշտոնական փաստաթղթում։

Օրինագիծը Պետդումա է ներկայացվել հունիսի 17-ին սենատորների մի խմբի կողմից, որը գլխավորում էր Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ստորին պալատն օրենքն ընդունել է նոյեմբերի 11-ին։ Պետդումայում ընդգծել են, որ 1945 թվականի ապրիլի 9-ի Քյոնիգսբերգի գրոհը և գրավումը դարձել են Արևելապրուսական օպերացիայի շրջադարձային պահը և Հայրենական մեծ պատերազմի ավարտական փուլի առանցքային իրադարձություններից մեկը։

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Ռազմական փառքի նոր օրվա սահմանումը նպաստում է պատմական հիշողության պահպանմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը և Կալինինգրադի մարզի՝ երկրի հիմնական տարածքից պատմական անջատվածության հաղթահարմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով