Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կժամանի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա։
Այս մասին հայտնում է «Կազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի աշխատակազմին։
Այցի շրջանակում նախատեսվում են երկու երկրների պատվիրակությունների բանակցություններ։ Քննարկվելու են Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

